Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-07 15:21
Մշակույթ

Բավակա՛ն է

Բավակա՛ն է

Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Ֆիլմը վավերագրական է եւ ներկայացնում է, սեռով պայմանավորված, հղիության ընդհատման վտանգը:

 

Ըստ Գրիգորյանի` ֆիլմի նկարահանման գաղափարն առաջացել է դեռ վեց տարի առաջ, քանի որ ռեժիսորն աշխատում է Գորիսի «Սոսե» կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնում եւ գրեթե ամեն օր շփվում նման խնդիրներ ունեցող կանանց հետ:

 

«Մենք սկսեցինք հղիության արհեստական ընդհատման մասին խոսել, քանի որ կանայք զգում են, որ դա ազդում է իրենց վրա, սակայն երբեք չենք բարձրաձայնում այդ մասին: Մեր նպատակն էր կանանց ձայնն օգտագործել կանանց խնդիրների լուսաբանման հարցում»,-ասաց Գրիգորյանը:

 

Ըստ նրա` իրենք ցանկացել են, հարցի հետ կապված, ֆիլմում ներկայացնել նաեւ տղամարդկանց տեսակետը, սակայն այդպես էլ չեն գտնվել տղամարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեին խոսել այդ մասին:

 

«Շատ անգամներ թվում է, թե կանայք են որոշում գնալ նման քայլի, բայց արդյոք այս որոշումը կնո՞ջն է պատկանում, այսինքն` կինն իրոք ի՞ր ցանկությամբ է նման քայլի գնում: Ֆիլմում նկարահանված կանանց ամուսինները չգիտեն էլ, որ իրենց կանայք նկարահանվել են ֆիլմում»,- ասաց ռեժիսորը եւ հավելեց, որ եթե կինը ցանկություն է հայտնում մասնակցելու ֆիլմի նկարահանման աշխատանքներին, սա նշանակում է, որ նա հասկանում է, որ խնդիրը շատ կարեւորը է. «Մի կին անգամ ասաց, թե ինքն անցել է դրա միջով, սակայն համաձայն է նկարահանվել ֆիլմում, քանի որ կարծում է, թե իր խոսքով կհամոզի մյուսներին` չդիմել նման քայլի»:

 

Գրիգորյանը նշեց նաեւ, որ ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի տարբեր մարզերում, որից հետո եղել են նաեւ քննարկումներ, եւ մի շարք մարդիկ փոխել են իրենց աշխարհայացքը` սեռով պայմանավորված` հղիության ընդհատման հետ կապված: