կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-04 00:55
Մշակույթ

Կույր ու խուլ աշխարհ, բավակա՛ն է, չե՞ք հասկանում, որ հաջորդը դուք եք. Տիգրան Ներսիսյան

Կույր ու խուլ աշխարհ, բավակա՛ն է, չե՞ք հասկանում, որ հաջորդը դուք եք. Տիգրան Ներսիսյան

«Կույր ու խուլ աշխարհ, ո՞ւր են ձեր միջազգային կառույցները, ձեր քաղաքական ինստիտուտները, ձեր ստեղծած տարաբնույթ, տարատեսակ բարձր ատյանները, որոնք միտված պետք է լինեին ՝ մարդու իրավունքների պաշտպանության, ազգերի ինքնորոշման իրավունքի, ազատությունների, անկախության եւ մարդու ազատ կամքի արտահայտման հաստատմանը: Ինչի՞ համար է ձեր այս 21-րդ դարի ստեղծած «քաղաքակիրթ» աշխարհը, ինչի՞ համար է ընդհանրապես 21-րդ դարը, երբ նորից թուրք գազանը պիտի գործի իր ոճրագործությունները եւ վայրագությունը: Մի՞թե պիտի բավարարվեք միայն քաղաքական հայտարարություններով, ամբիոններում դատապարտելով, հորդորներով, վախեցնելով եւ ձեր կեղծ բարեպաշտությամբ, ձեր նեղ, փոքրիկ շահադիտական նկրտումները քողարկելով մարդասիրական, ամպագոռգոռ, պաթոսախեղդ եղած ելույթներով: Բավակա՛ն է,չե՞ք հասկանում, թե՞ չեք ուզում հասկանալ, որ հաջորդը դուք եք եւ պիտի ասեմ, որ հերթականությունը կարեւոր չէ: Հերթականությունը թուրք մարդասպան-ազգասպանները կորոշեն․ հաջորդը դու ես՝ Ռուսաստա՛ն, հաջորդը դու ես՝ ԱՄՆ․ հաջորդը դու ես՝ Եվրոպա՛, հաջորդը դու ես՝ Չինաստան, հաջորդը դու ես… Եվ ձեր լռության, անտարբերության ամեն վայրկյանը մի մատաղ կյանք է ՝ երիտասարդ հայ պատանու, 18-20 տարեկան հայրենասեր քաջ զինվորի, պարզապես խաղաղ բնակչության ՝ կանանց, երեխաների, ծերերի… եւ ընդհանրապես՝ մի ամբողջ ազգի, որի միակը մեղքը, հանցանքն այն է, որ նա… հայ է: Եթե մարդ եք եւ այդ վեհ անունը կրում եք ձեր վրա, ապա գործե՛ք, ապացուցե՛ք, որ մարդ եք եւ ոչ կեդանի: Եթե՝ ոչ… Մեկ է, հույս չունենաք․ հայ ազգը միշտ եղել է ու կլինի: Հայ ազգը իր հայրենիքում է ապրում դարերով եւ կապրի: Շատերն են եկել ու գնացել, հայ ազգը եւ հայ պետականությունը միշտ կմնա, միշտ կլինի: Դրա վկայությունն է այսօր այս սրբազան պատերազմում հայ ազգի զավակների անմնացորդ նվիրումը, մեր մատաղ տղերքի նահատակումը, կյանքի փոխարեն՝ ընտրելով մահը հանուն ազգի, հանուն հայրենիքի: Եվ թող բոլորը իմանան, որ հայ ազգի թիկունքին կանգնած է Ինքը՝ Աստված: Հաղթել ենք… հաղթում ենք… հաղթելու ենք», - շեշտում է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Փառք մեր հերոսներին»: