Տոկիոյում հազարավոր ցուցարարներ շրջապատել են երկրի խորհրդարանի շենքը` բողոքելով ճապոնական Օկինավա կղզում ամերիկյան նոր ռազմաբազայի կառուցման դեմ:
Ցույցին մասնակցել է մոտ 15 հազար մարդ:
Տոկիոն եւ Վաշինգտոնը համատեղ են կառուցում բազան` նպատակ ունենալով ամերիկյան զինուժի մի մասն այնտեղ տեղափոխել գերբնակեցված Գիտնովան քաղաքից: