Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Օբյեկտիվ» հեռուստաընկերության ուղիղ եթերում վրացի հասարակական գործիչ և լրագրող Նիկոլոզ Մժավանաձեն բարձրացրել է Ադրբեջանում բնակվող վրացիների վիճակի և նրանց ազատությունների ու իրավունքների թեման: Մասնավորապես, վրաց լրագրողը նշել է, որ իրենց պատմական հողի վրա ապրող վրացիները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի կազմում, աղոթելու հնարավորություն անգամ չունեն: Լրագրողը օրինակ է բերում Զաքաթալայի ուղղափառ եկեղեցին, որը ադրբեջանցիները օգտագործում են որպես զուգարան. հայտնում է Infoteka24.ru-ն։
Մժավանաձեն նշել է, որ Վրաստանում նկատվում է հակառակ իրադրություն, որտեղ տեղի ադրբեջանցիները տեղադրում են Հեյդար Ալիևի և Նարիման Նարիմանովի հուշարձանները, որոնք երբեք հարաբերություններ չեն ունեցել Վրաստանի հետ, իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) իրականում փորձում է Վրաստանում գրավել իշխանությունը՝ կաշառելով բոլոր նրանց, ում հնարավոր է։
Նկատենք նաև, որ Ադրբեջանը միաժամանակ հավակնում է վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրիրն՝ համարելով, որ այն հանդիսանում է աղվանական մշակույթի հուշարձան և, միևնույն ժամանակ, Զաքաթալայում և Կախում, որտեղ ապրում են էթնիկ ինգիլոյ-վրացիները, եկեղեցիները վթարային վիճակում են և հոգևորականներին թույլ չեն տալիս վերականգնել դրանք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ապրում են մոտ 30 հազար վրաց-ինգիլոյներ, որոնց մի մասը մուսուլման է: Այն տարածքները, որտեղ նրանք ապրում են, պատմական Վրաստանի մաս են կազմում և ժամանակին կոչվում էին Հերեթի: