|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իրանի հետ հարաբերությունները կենսական կարևորություն ունեն Հայաստանի համար: «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցեր են պարբերաբար տեղի ունենում»,- ֆրանսիական L'Express պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը զարգացնում հարաբերությունները Իրանի հետ, քանի որ մյուս երկու հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ, խնդիրներ ունի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ԼՂ չկարգավորված հակամարտությունը:
Նախագահն ընդգծել է, որ Թեհրանը մշտապես չեզոք և հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել Ղարաբաղյան հարցի նկատմամբ: «Թեև Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար, մեր օրինակելի հարաբերությունները Իրանի հետ ապացուցում են, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին և նրանց մշակույթը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարցին` արդյո՞ք Հայաստանին չեն մտահոգում հարևան երկրի միջուկային նկրտումները, ՀՀ նախագահը պատասխանել է, որ 2015-ի հուլիսին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը խաղաղության տանող կառուցողական մոտեցում է, և Ֆրանսիան նույնպես, ինչպես ասել է նախագահ Մակրոնը, աջակցում է դրան: