|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Ուրմիա լճի մակարդակը սկսել է կայունանալ՝ չնայած տաք եղանակին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ֆարհադ Սարկխոշը լրագրողներին հայտնել է, որ ջրի մակարդակի բարձրացումը ցույց է տալիս, որ շարունակվում են գետերից ջրի հոսքը դեպի լիճ։ Այս պահին ջրի մակարդակը կազմում է 1271,91 սմ, ինչն անցած տարվա համեմատությամբ, քիչ է փոխվել։
Սարկխոշը նաև տեղեկացրել է, որ Իրանի և Ճապոնիայի միջև Ուրմիայի ջրավազանի վերաբերյալ համագործակցությունը շարունակվում է արդեն 7 տարի անընդմեջ։
Նշենք, որ լիճը մեծապես տուժել էր 20-րդ դարում, երբ լիճ թափվող գետերի ռեսուրսների անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակը ամեն տարի իջնում է՝ հասնելով ընդամենը մի քանի մետրի։