|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Անկարայում տեղի է ունեցել իրանցի ուսանողների ակցիա` «Փրկենք Ուրմիա լիճը» կարգախոսով:
Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, նրանք հայտարարել են, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող լճին ոչնչացում է սպառնում: Անդադար երաշտների հետեւանքով այն հետզհետե ծանծաղում է, մակերեսը կրճատվում է, եւ դա իր բացասական ազդցությունն է թողնում տարածաշրջանի կենդանական ու բուսական աշխարհի վրա:
Բնապահպաները համոզված են, որ Իրանի կառավարության` լիճը փրկելու ջանքերը բավարար չեն: Ակցիայի մասնակիցները կոչ են արել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին` նույնպես միջոցներ ձեռնարկել Ուրմիան փրկելու ուղղությամբ, քանի որ լճի չորացումը բացասաբար կազդի նաեւ այդ երկրների բնապահպանական վիճակի վրա: