|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով. այս մասին է գրում Reuters լրատվական գործակալությունը:
Մասնավորապես, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ առաջացնել հիվանդների մոտ ու այդպիսոց մեծացնել մահվան ռիսկը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել էր, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված այս դեղամիջոցը: