|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:
Այսօր կլինի ևս մեկ թարմացում»,- գրել է նա: