|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 13 903-ով, ևս 862-ը՝ մահացել է. հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցը:
Ըստ զեկույցի՝ աշխարհում նոր անհայտ ծագման COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 511-ի։ Չինաստանում վարակվածների թիվն առաջին անգամ քիչ է, քան դրա սահմաններից դուրս վարակված մարդկանց թիվը. մասնավորապես՝ Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 86 434 վարակակիր։ Ընդհանուր հաշվարկներով՝ աշխարհում մահացել է 6606 մարդ, որոնցից կեսից ավելին՝ Չինաստանից դուրս։
Այդ պահի դրությամբ՝ վարակը ներթափանցել է 146 երկիր։ Այն ամենից արագ տարածում է գտնում Եվրոպայում։ Մեկ օրում Գերմանիայում և Ֆրանսիայում հիվանդների թիվն աճել է մոտ 1000-ով, իսկ Իտալիայում արդեն 27 հազար վարակակիր կա։