Շանհայի Ծովային բժշկական համալսարանի չինացի գիտնականները արու առնետներին ստիպել են սերունդ տալ: Ըստ Global Times-ի չինական հրատարակության՝ դա հնարավոր է դարձել բարդ օպերացիաների արդյունքում:
Կրծողների մոտ տղամարդկային հղիությունը տեղի է ունեցել մի քանի փուլով: Նախ՝ գիտնականները զուգակցել են ամորձատված արուի արյան շրջանառությունը էգերի արյան հետ` նրա մարմինը հորմոններով ապահովելու համար: Ութ շաբաթ անց արուներին փոխպատվաստել էգի արգանդ: Ապաքինվելուց հետո սաղմնավորել են: Ձագերին հանել են կեսարյան հատման միջոցով՝ 21 օրից:
Գիտնականները վստահ են, որ այս փորձը հաստատում է արու կաթնասունի՝ սերունդ ունենալու կարողությունը, իսկ աշխատանքի արդյունքները կարող են «մեծ ազդեցություն ունենալ վերարտադրողական կենսաբանության վրա»: Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կասկածի տակ են դրել ուսումնասիրության գործնական նշանակությունը։