Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է հատկացնել 12.5 միլիարդ դոլար ուղեգրերի արժեքը զբոսաշրջիկներին փոխհատուցելու համար. այս մասին գրում է The Japan Times-ը՝ երկրի զբոսաշրջության գործակալության ներկայացուցիչ Խիրոշի Տաբատայի խոսքերին հղումով։
Մասնավորապես ասվում է՝ ծրագիրը մեկնարկում է հուլիսին, եթե կորոնավիրուսի տարածման մակարդակը շարունակի նվազել։ Կառավարությունը դեռեւս չի մանրամասնել՝ ինչպես դա կաշխատի, որ ծախսերը կծածկվեն։ Նախնական տեղեկություններով՝ կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը։
Նման ձևով Ճապոնիան պատրաստվում է հետեւել մյուս երկրների օրինակին, որոնք ձգտում են այս ամառ խթանել զբոսաշրջությունը, որը բավականին տուժել է պանդեմիայի պատճառով։
Երկիրը հույս ուներ ստանալ եկամտի զգալի չափը 2020 թվականի Օլիմպիադան անցկացնելու արդյունքում։ Այժմ, երբ Օլիմպական խաղերը հետաձգվել են մինչեւ 2021 թվականը, Ճապոնիան հույս ունի փրկել ամառային զբոսաշրջային սեզոնը։
Կարևոր է այն փաստը, որ Ճապոնիայում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 99.9 տոկոսով ապրիլին, ինչ անկման ամենամեծ ցուցանիշներ է 1964 թվականից ի վեր։