կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 10:41
Աշխարհ

Ճապոնիան իսկապես կվճարի զբոսաշրջիկներին, բայց ոչ այնպես, ինչպես սպասվում էր

Ճապոնիան իսկապես կվճարի զբոսաշրջիկներին, բայց ոչ այնպես, ինչպես սպասվում էր

Ճապոնիայի իշխանությունները հերքել են մամուլում տարածված այն տեղեկությունները, թե իրենց կառավարությունը կվճարի երկիր ժամանող զբոսաշրջիկներին։

Հիշեցնենք՝ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն իշխանությունները երկիր ժամանողներին օրական 185 դոլարի վաուչերներ են տրամադրելու։ Դա, սակայն, իրականությանը չի համապատասխանում։

Այնուամենայնիվ պարզվում է՝ նմանօրինակ մի ծրագիր Ճապոնիայի կառավարությունն իրոք քննարկում է։ Խոսքը այն մասին է, որ իշխանությունները ցանկանում են խթանել ներքին տուրիզմը։ Այդ պատճառով, ըստ քննարկվող ծրագրերի, հնարավոր է` հատուկ զեղչեր տրվեն ներքին զբոսաշրջային այցերի ճանապարահածախսի որոշակի չափով։

Սա կվերաբերի հետճգնաժամային ժամանակաշրջանին, բայց ծրագիրը դեռ ընդունված չէ, և դրա մանրամասները կարող են փոփոխվել։