|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայում հակամարտության ընթացքում երկու կողմերի կորուստները կազմում են ավելի քան 1,2 միլիոն մարդ։ Դրա մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Անհրաժեշտ է այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտել, նախագահ Թրամփը անընդհատ աշխատում է դրա վրա։ Մարտերի ընթացքում կորուստների ընդհանուր թիվը կազմել է 1,2 միլիոն մարդ», - նշել է Քելլոգը։
Նա նշել է, թե այս թիվը զգալիորեն գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում ամերիկյան կորուստների քանակը:
Ավելի վաղ Քելլոգը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ուկրաինական կողմից խաղաղ կարգավորման պայմանների ցանկ է ստացել։ Վաշինգտոնը նմանատիպ ցուցակ է ակնկալում նաև Ռուսաստանից։ Նա ընդգծել է, որ դիրքորոշումները համեմատելուց հետո կարող է նախաձեռնվել նոր հանդիպում՝ հակամարտությանը վերջ դնելու հետագա քայլերը քննարկելու համար։