| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթզի համար՝ 17 դրամ կամ 2.3% :
Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 50 դրամ կամ 13.6%, սոխ 1 կգ՝ 17 դրամ կամ 6.8 %, ինչպես նաև դիմակ 1հատ՝ 16 դրամ կամ 8.7 % ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում: