կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 20:41
Արցախ

Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ, 4 գնանկում:

Այս մասին Yerkir.am-ին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է հնդկաձավար 1կգ՝ 21 դրամ (3,1%), բրինձ «սպիտակ երկարահատիկ» 1կգ՝ 6 դրամ (1,4%), ոսպ 1կգ՝ 6 դրամ (1%) ապրանքատեսակների համար:

Գնանկում արձանագրվել լոլիկ 1 կգ՝ 50 դրամ (12,5%), կարտոֆիլ 1 կգ՝ 17 դրամ (7,8%), ադամաթուզ 1կգ՝ 33 դրամ (5,5%) և ախտահանիչ նյութ՝ 16 դրամ (2,7%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում: