կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-19 10:47
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել

Երևանի քաղաքապետարանի երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել։ Խոսքը 12,15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է։ Վարորդները դեռ համբերատար սպասում են։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին։

 

Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետևյալն է՝ ուղևորահոսքը նվազել է, և երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել է ֆինանսական դժվարությունների առաջ։ Հետաքրքիր է, որ մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիներում նման խնդիրներ չկան, որտեղ և վարորդներն են ստանում իրենց հասանելիք գումարը, և մեքենաների տեխնիկական վիճակի պահպանման ծախսերն են կարողանում հոգալ։ Իսկ քաղաքապետարանի դեպքում դա, փաստորեն, չի ստացվում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: