կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-01 11:47
Տարածաշրջան

Որտե՞ղ են հայերը, ի՞նչ պատահեց նրանց ունեցվածքին... թուրք սյունակագիրն ապացուցել է Ցեղասպանության անհերքելիությունը

Որտե՞ղ են հայերը, ի՞նչ պատահեց նրանց ունեցվածքին... թուրք սյունակագիրն ապացուցել է Ցեղասպանության անհերքելիությունը

Թուրքական Hürriyet պարբերականի սյունակագիր, լրագրող Ահմեդ Հաքանը 7 կետով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցելև որ այն անհերքելի ճշմարտություն է:


1.  Եթե իմպերիալիստները «ցեղասպանություն» բառից են կառչում, ապա ամենամեծ «իմպերիալիստ» ԱՄՆ-ն ինչո՞ւ է ամեն կերպ փորձում «ցեղասպանություն» բառն օգտագործելու փոխարեն դրանից տարբեր հնարքներով խուսափել: Ինչո՞ւ նա «ցեղասպանություն» չի ասում:

 

2. Եթե հայ հանցախմբերի հարձակման մասին է խոսքը, և ամբողջ խնդիրը դրանից է բխել… Ի՞նչ է նշանակում բոլոր հայերին, տեղահանության ենթարկելով,  կոտորելը: Հանցախմբերերի մեղքն ինչո՞ւ բարդվեց անմեղ հայերի գլխին:

 

3.  Ինչո՞ւ ենք հայերի տեղահանության և կոտորածին պատճառ դարձած  իթթիհատականներին «մեր պապեր» անվանում…, այլ ոչ թե հայերին պաշտպանած Վալի Ռեշիդ բեյին, Մեհմեդ Ջելալ բեյին, Ֆաիք Ալի բեյին։ Ինչո՞ւ չենք բղավում, որ «մեր իսկական պապերը նրանք են»:

 

4. «Ոչինչ էլ չի եղել, ամենը զրպարտություն է» ասողներին հարց եմ տալիս՝ ի՞նչ պատահեց այս հողերի հնագույն ժողովուրդներից մեկին` հայերին: Ո՞ւր գնացին նրանք: Ի՞նչ եղավ նրանց գույքին ու ունեցվածքին։ Ովքե՞ր տիրացան դրանց:


5. Չեն կարող մեզ դաս տալ այն երկրները, որոնց պատմությունները լիքն են կոտորածներով, ցեղասպանություններով և սպանդով… Լավ, բայց մեզ «բան ասող» երկրների անցյալի «փչացած» լինելը նշանակում է, որ մենք մաքո՞ւր ենք: Ինքներս մեզ հետ առերեսվենք և դրանից հետո շրջվենք և այլոց դեմքին խոսք շպրտենք… Շատ ավելի ճիշտ դիրքորոշում չի՞ լինի մեզ համար:

 

6.  Եթե «հայ» բառն օգտագործում ենք որպես հայհոյանք, «հայ» ասելուց առաջ «կներեք» ենք ասում, «մեր պապերն են անգամ իրագործել» խոսքերը համացանցում գովերգում ենք, երկրում առանց այն էլ մի բուռ մնացած հայերին թաքուն փայտ ենք ցույց տալիս, «Ակօս»-ի խմբագրատան առաջ, որտեղ սպանեցին Հրանտ Դինքին,  նման օրը (այս տարվա ապրիլի 24-ին-.խմբ) սև պսակ ենք դնում, ապա այդ դեպքում ինչպե՞ս ենք աշխարհին համոզելու, որ ամենամարդասերն ենք ու նույնիսկ մրջյուն չենք կարող տրորել:

 

7.  Լավ, ասենք՝ դա Ցեղասպանություն չէր, դա մեզ ազատելո՞ւ է առերեսվելու «գլխացավանքից»: Մաքրագործվելո՞ւ ենք: Մեր պատմության բոլոր մեղքերից ազատվելո՞ւ ենք: Տեղահանությունն իրագործած դաժաններին ի՞նչ են անելու: «Հայերին սպանելու գործ կա, վազեք» ասողներին ի՞նչ պիտի անենք:  Թափված արյան համար ի՞նչ ենք անելու։ Մարված օջախների համար ի՞նչ ենք անելու: