Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Microsoft կորպորացիայի հիմնադիրներից Բիլ Գեյթսն ափսոսանք է հայտնել, որ իր ջանքերը` ուղղված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին դեռևս մինչև նոր կորոնավիրուսի տարածումը բավարար չեն եղել. տեղեկացնում է yerkir.am-ը:
«Ես կցանկանայի ավելին արած լինել այդ վտանգի նկատմամբ ուշադրություն սևեռելու համար: Ես ինձ ահավոր վատ եմ զգում: Վարակիչ հիվանդությունների մասին խոսակցության ամբողջ իմաստն այն էր, որ գործողություններ սկսենք իրականացնել ու նվազագույնի հասցնենք սպառնալիքը (դրանց տարածումը)»,- Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է նա:
Գործարարի խոսքով` ինքը հույս ուներ, որ իր և այլոց նախազգուշացումները կհամակարգեն միջազգային գործողությունները: «Հուսով եմ` ամբողջ աշխարհում իրենց քաղաքացիների պաշտպանության համար պատասխանատու առաջնորդները դասեր կքաղեն այս ողբերգությունից և ներդրումներ կանեն տեխնոլոգիաների մեջ, որոնք կկանխնեն ապագա բռնկումները»,- ընդգծել է նա:
Գեյթսի հարցազրույցը հրապարակվել է նրա ծրագրի քննադատությունների ֆոնին: Դավադրությունների տեսության կողմնակիցները նրան մեղադրում են կորոնավիրուսի պատվաստանյութի անվան տակ մարդկանց օրգանիզմ միկրոչիպեր ներմուծելու ձգտման մեջ, որի նպատակը մարդկանց վերահսկումն է և երկրագնդի բնակչության թվի նվազեցումը:
Ի դեպ, Գեյթսի հիմնադրամները Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր նվիրատուներից են: