|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Յակուշեւն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է ТАСС-ը, հղում անելով՝ երկրի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությանը:
«Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո՝ քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մնում եմ կապի մեջ»,-մամուլի ծառայությունը մեջբերել է Յակուշեւի խոսքերը:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը: