կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-26 14:59
Արցախ

Վահրամ Բալայանը՝ Արցախի խորհրդարան անցած ուժերի և ՀՅԴ-ի հնարավոր համագործակցության մասին

Վահրամ Բալայանը՝ Արցախի խորհրդարան անցած ուժերի և ՀՅԴ-ի հնարավոր համագործակցության մասին

Մեր հանդիպումը, քննարկումներն ավելի շատ հետախուզական բնույթի են. եղել են հարցադրումներ, պատասխաններ, ճշտումներ երկրի ներքին և զարգացումների պատկերացումների հետ կապված, ո՛չ մենք ենք կոալիցիա մտնել առաջարկել, ո՛չ էլ մեզ են առաջարկել կոալիցիա կազմել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախում ընտրություններից հետո մեկնարկած քաղաքական կունստլացիաներին և նախագահի հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ օրերս ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հանդիպմանը:

«Ավելի շատ քննարկումները եղել են այն պատկերացումների շուրջ, թե ինչպես ենք տեսնում Արցախի զարգացումներն առաջիկա 5 տարիների ընթացքում: Երկխոսությունը եղել Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ: Ամենայն հավանականությամբ նման կոնսուլտացիները դեռ կշարունակվեն, որովհետև եղած հարցադրումների շուրջ պետք է հասականալ ընտրված նախագահի և խորհրադարան անցած ուժերի մտորումները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոալիցիայի հնարավոր հեռանակարին, եթե ընդհանուր մոտեցումներ ձևավորվեն առանցքային հարցերի շուրջ, ապա Վահրամ Բալայանն ասաց.

«Այս պահին չեմ կարող ասել, մենք էլ գրեթե ամեն օր հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում, այն առաջնահերթությունները, մարտահրավերները, որոնք ծառացել են երկրի առաջ և պետք է խորությամբ քննարկենք, նոր որոշում կայացնենք, այնպես չէ, որ ձեռքի հետ պետք է որոշենք և առաջ անցնենք պատասախանատու որոշում պիտի լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում կան հրապարկումներ, ըստ որի՝ «Ազատ Հայրենիք» կուսակացությունը կոալիցիա կարող է կազմել ոչ միայն ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի, այլ նաև Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցութան հետ, որը խորհրդարան անցած պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժն է, այդ դեպքում ՀՅԴ-ն պատրաստ կլինի համագործակցել, Վահրամ Բալայանն ասաց.

«Մենք առանձին անհատների, անձերի հարց չենք քննարկում, ՀՅԴ-ն իր ողջ գոյության ընթացքում ապացուցել է, որ չի մտասևեռվում մի կետի վրա և դրա շուրջ ինչ-որ բան որոշում, Արցախում չկան ուժեր, որոնց նկատմամբ մենք ատելությամբ ենք լցված, չենք ընդունում, բոլոր ուժերն էլ իրենց տեղն ունեն, բոլորի հետ էլ պետք է խոսել, քննարկել անկախ նրանից ինչ անձեր են ներկայացնում»,-նկատեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: