կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 22:07
Քաղաքական

Մեր պահանջն է, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված սահմանները պահպանվեն. Վահրամ Բալայանը՝ Զոհրաբ Մնացականյանի հետ իրենց հանդիպման մասին

Մեր պահանջն է, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված սահմանները պահպանվեն. Վահրամ Բալայանը՝ Զոհրաբ Մնացականյանի հետ իրենց հանդիպման մասին

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իրենց ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում այժմ տեղի ունեցողը: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ պատմելով ՀՀ արտգործնախարարի հետ իրենց հանդիպման մանրամասներից:

«Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում որևէ գործնական գործընթաց չկա, բանակցություններ չեն ընթանում: Ավելի շատ խոսել ենք մեր ընդհանուր մոտեցումների, մեր շահերը պաշտպանելու մասին: Խոսել ենք այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր միջնորդական առաքելությունն իրականացնել, նաև խոսել ենք որոշ հարցերի շուրջ, որոնք մամուլում չեն ներկայացվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե բանակցությունների մասին հայտարարություններն իրարամերժ են, ՀՀ իշխանությունները նախ ասում էին՝ չեն բանակցում, սակայն հետո հայտարարում էին, թե «ինչի շուրջ ուզում, բանակցում են», ասում էին` բանակցային սեղանին առաջարկ չկա, բայց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսում էր կողմերին առաջարկված փուլային տարբերակի մասին, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց իրենց՝ բանակցություններ չկան:

«Երկու հայկական հանրապետությունների իշխանությունները պետք է փոխհամագործակցաբար աշխատեն հարցի շուրջ: Այդ տեսանկյունից, ցանկալի կլինի, որ նման հանդիպումները հաճախակի լինեն, և մենք էլ տեղեկացված լինենք բանակցային գործընթացից: Մենք շատ սահմանափակված ենք, չենք ունենում հանդիպումներ թե' ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե' շահագրգիռ այլ կողմերի հետ»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: