կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 16:59
Քաղաքական

Քանի մանդատ կունենան խորհրդարան անցած ուժերը

Քանի մանդատ կունենան խորհրդարան անցած ուժերը

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովը կազմված է նվազագույնը 101 պատգամավորից: 6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր և, Սահմանադրության պահանջի համաձայն, ապահովում էր 30% ընդդիմությունը: Նվազագույն 101-ին գումարվել էր 4 մանդատ՝ ազգային փոքրամասնություններինը:

Քանի որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը,  ոչ իշխանական ուժերին տրվելու են լրացուցիչ մանդատներ` ԱԺ-ում բավարար չափով ընդդիմություն ապահովելու համար:

Ընտրական օրենսգրքով` մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ` կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին:

Այսինքն՝ «Իմ քայլի» 884 849 ձայնը բազմապատկվում է 101-ով և բաժանվում 1 մլն 68 հզր 697-ի և ստացվում է 83,6, հետևաբար` «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ: Նույն կերպ հաշվարկվում են նաև նվազագույն շեմը հաղթահարած ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մանդատները:

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 84 մանդատ, ԲՀԿ-ն՝ 10 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»-ը՝ 7 մանդատ, սակայն այդ կերպ ԱԺ-ում 1/3 ընդդիմությունը չի ապահովվի:

«Իմ քայլի» մանդատներին կգումարվի 4 մանդատ, ԲՀԿ-ի 10 մանդատին`16 մանդատ, իսկ ԼՀԿ-ի 7 մանդատին` ևս 11-ը: Այսպիսով` «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18: