կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 23:21
Աշխարհ

Ես չափազանց ազդված էի Հայաստան կատարած մեր այցից. Լորան Վոքիե

Ես չափազանց ազդված էի Հայաստան կատարած մեր այցից. Լորան Վոքիե

Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն այսօր՝ ապրիլի  24–ին, հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի մոտ։

«Այսօր ապրիլի 24-ի առավոտն է, և մենք մի վայրում ենք, որը չափազանց կարևոր է մեզ համար։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի վայրն է։ Հիմա մեկուսացման ժամանակն է, սակայն այս մեկուսացման մեջ մի կարևոր խորհուրդ կա, որը ես չէի ցանկանա, որ մոռացվի։ Դա այս օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով սկսելու փաստն է։ Ինձ համար դա կարևոր էր։

Դուք գիտեք, որ ես չափազանց ազդված էի Հայաստան կատարած մեր այցից։ Ես հիշում էի, թե ինչ էի զգում Ծիծեռնակաբերդում, այդ հուշահամալիրում, որտեղ քարե սալիկներ էին բարձրանում, և որը գրեթե ֆիզիկապես հիշեցնում էր այն ցավը, այն պարբերական սարսափը, որն իր մեջ կրում էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը 1.5 մլն․ մարդկանց պատճառ դարձավ։ Ես տպավորված էի հայ ընտանիքների հետ զրույցներից, որոնցից գրեթե յուրաքանչյուրը իրենց ընտանիքներում ունեին մեկը, որը զոհ է դարձել այդ պարբերական բարբարոսությանը։ Պատմությունը նույնպես քիչ հայտնի է մեր երկրում, այն ինչ կապված է դեպի Սիրիայի անապատներ այդ զանգվածային տեղահանությունների հետ։ Դուք գիտեք, որ մենք մեծ աշատանք ենք տարել մեր տարածաշրջանում։ Արցախի հետ քույր քաղաքների հաստատման փաստը, որը ես չեմ ցանկանում մոռանալ այս ընթացքում, մեր շրջանի բոլոր դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի բաժանման փաստը և հայ ժողովրդի կողքին լինելու հանգամանքը։ Այո հիմա մեկուսացման ժամանակ է, բայց այս մեկուսացման պահին կան կարևոր բաներ, որոնք մենք չպետք է մոռանանք։ Հայոց ցեղասպանության փաստի շուրջ մի պահ միասնական լինելը, այդ կարևոր բաներից մեկն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր մտքեր կունենան հայ ընտանիքների, Հայաստանի և առաջին ցեղասպանության մասին, որով սկիզբ դրվեց բարբարոսության մուտքը 20-րդ դար։

Ես մտածում եմ Ձեզանից յուրաքանչյուրի մասին»,– ասել է նա։