|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
YerevanToday-ը գրում է․
«Ադրբեջանցիները կտեղակայվեն գետից այն կողմ, այլ ոչ թե հենց ճանապարհի երկայնքով, իսկ վերահսկողությունը կիրականացնեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ զորքերը: YerevanToday-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ պարզապես «փափուկ բարձ է դրել ժողովրդի գլխի տակ»:
«Հանդիպումն էլի այնպես է կազմակերպել, որ իրենց մարդկանցից բերել է այդտեղ, ոչ մեկ չի իմացել, էլի անսպասելի եկել: Ասել է, թե Ադրբեջանի հետ փոխըմբռնում են ձեռք բերել, որ գետից այս կողմ չեն անցնելու (Ոսկեպար գետից դեպի ճանապարհ), հսկողությունն իրականացնելու են Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ զորքերը, տեղի է ունենալու ադրբեջանական և հայկական զորքերի հետքաշում: Ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերել, որ ճանապարհներին չեն կանգնելու, ավելի ներքևի հատվածում են կանգնելու»,- նշեց մեր զրուցակիցը:
Պատգամավորի համոզմամբ՝ վտանգներ, այնուամենայնիվ, առկա են, քանի որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը նույնն է, ինչ Ադրբեջանի ԶՈւ-ն»: