Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած` թոքերի արհեստական օդափոխման սարքերից: Այդ մասին, ըստ EADaily-ի, իր թվիթերյան էջում գրել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Նա ընդգծել է, որ Իրանն ինքը մի քանի ամսից կսկսի ԹԱՕ սարքեր արտահանել:
«Այն, ինչ պիտի անեք, այլ երկրների գործերին միջամտելը դադարեցնել է, հատկապես` իմ ժողովրդի գործերին»,- Թրամփին դիմելով` ասել է Զարիֆը:
Ապրիլի 18-ին Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփն ասել էր, որ եթե Իրանը խնդրի, ԱՄՆ-ը կօգնի բժշկական սարքավորումներով: «Ես նրանց օգնություն եմ առաջարկել, եթե դրա կարիքը լինի: Եթե անհրաժեշտ են ԹԱՕ սարքեր, իսկ դրանք նրանց անհրաժեշտ են, ես կուղարկեմ այդ սարքերը: Մենք հազարավոր ազատ սարքեր ունենք»,- ասել էր նա: