Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայասստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձեց արտգործնախարար Արարատ Միրզոյանից պարզել նրա պաշտոնական հռետորաբանության փոփոխությունը և ստանալ հստակ պատասխաններ՝ որոշակի հարցերի վերաբերյալ․ «2021 թվականի հունիսի 17-ին ԱԳՆ-ն անդրադառնալով Շուշիի հռչակագրին տեքստ էր տարածել կտրուկ հաստատումներով․․․ Հետագայում Ձեր պաշտոնական հռետորաբանությունը կարծես ամբողջական փոխվել է և դուք այսօր էլ բառի խորը գիտակցությամբ հայտարարեցիք, որ ադրբեջանական 5 առաջարկներում Հայաստանի համար և Ձեր համար անընդունելի ոչինչ չկա։ Ձեզ համար, ինչպես Արմենպրեսի հետ զրույցում եք հաստատել, ԼՂՀ հաիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքի, Դուք գործածում եք արցախահայության իրավունքներ և ազատություններ արտահայտությունները՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ դիրքորոշում է փոխանցվել Ադրբեջանին և արդյո՞ք պատրաստվում եք բանակցային գործընթացում ներառել ինքնորոշման իրավունքը»,-հարցադրեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։