Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջիկայում ունենք մեզ համար սրբազան տոներ եւ հիշատակի օրեր` ապրիլի 24-ն է, նաեւ մայիսի առաջին տասնօրյակում՝ Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այդ միջոցառումները կսահմանափակվեն. ֆեսյբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիների մասնակցությունը որեւէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետեւ եթե թույլ տանք այդ միջոցառումները` սովորական ընթացակարգով, կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն` այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաեւ մայիսի 8-ին եւ 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- նշեց նա՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցուն ըմբռնումով է մոտենում այս իրավիճակին եւ առաջիկա Սուրբ Զատկի միջոցառումները տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով: Եկեղեցին նույնպես կոչ է արել, որպեսզի քաղաքացիները ներկա չլինեն զանգվածային միջոցառումների»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: