կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 12:45
Աշխարհ

"Գրոսմայստեր" Պուտինը քաղաքական դաս տվեց Օբամային

"Գրոսմայստեր" Պուտինը քաղաքական դաս տվեց Օբամային

Եթե Բարաք Օբամայի համար անցնող տարին քաղաքականության տեսանկյունից ահավոր էր, ապա Վլադիմիր Պուտինի համար այն բավականին  բարեհաջող էր: Այդ մասին գրում է Global Research-ի լրագրող Մայքլ Վերբովսկին: Նա նշում է, որ Կրեմլն այս տարի «գրոսմայստերի մակարդակ» ցույց տվեց:

 

Ըստ լրագրողի՝ Օբամայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ցույց տվեց նրա ողջ «թուլությունը և անորոշությունը»: Սիրիական պատերազմից, ըստ Վերբովսկիի, հաջողվեց խուսափել միայն Ռուսաստանի շնորհիվ:

 

«ԱՄՆ-ին մեծ վնաս հասցրեց նաև Էդվարդ Սնոուդենը: Տուժեցին անգամ Վաշինգտոնի և Բեռլինի  հարաբերությունները: Իսկ Պուտինն այդ ժամանակ փայլում էր միջազգային հարթակներում: Նա անգամ հանդիպում ունեցավ «Տարվա մարդ» ճանաչված Հռոմ պապի հետ: Ով գիտի, գո՞ւցե հաջորդ տարի հենց Պուտինը «Տարվա մարդ» կճանաչվի: Բացի այդ` Կրեմլին հաջողվեց հասնել այն բանին, որ Իրանը կրճատեց միջուկային զենքի ծրագիրը և հաշտվեց Արևմուտքի հետ»,- գրում է Վերբովսկին:

 

Ըստ լրագրողի՝ մեծ նշանակություն ուներ նաև Պուտինի հայտարարած` այլախոհների համաներումը:

 

Հեղինակի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի երկրորդ ժամկետը ավարտին է մոտենում, և սա նշանակում է, որ նա նույնպես պետք է մտածի ներում շնորհելու` մարդասիրական քայլի մասին: «Նման իրավիճակում չի բացառվում, որ Էդվարդ Սնոուդենը նույնպես կարող է ներում ստանալ»,- գրում է  նա: