|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դանիան մտադիր է պաշտոնական հավակնություններ ներկայացնել Հյուսիսային բեւեռի նկատմամբ. տեղեկացնում է Information տեղական թերթը` նշելով, որ այդ մասին է վկայում դանիա-ֆարերա-գրենլանդական ռազմավարական նախագիծը, որը նախատեսված է առաջիկա 10 տարիների համար:
Փաստաթղթում ասվում է, որ «թագավորությունը պատրաստվում է տարածքային պահանջներ ներկայացնել Ֆարերյան կղզիների եւ Գրենլանդիայի հինգ գոտիներում մայրցամաքային շելֆերի նկատմամբ, ներառյալ` Հյուսիսային բեւեռը»:
Թերթը հիշեցնում է, որ մայրցամաքային շելֆերի վերաբերյալ արկտիկական պետությունների հայտերը 2014 թվականից ոչ ուշ ներկայացվելու են ՄԱԿ: