կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-06 10:35
Տարածաշրջան

Թուրքիան աշխարհին ժողովրդավարության դաս տվեց. Էրդողան

Թուրքիան աշխարհին ժողովրդավարության դաս տվեց. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների արձագանքին` կապված 2019 թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների և հետընտրական գործընթացների հետ. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը:

«Մեկ անգամ ևս պետք է իմանան սա` Թուրքիան աշխարհի մյուս պետությունների նման պետություն չէ: Ամեն մեկն իմանալու է իր տեղը: Թուրքիայում ընտրություններին մասնակցությունը 82-83 տոկոս է, դրանով Թուրքիան աշխարհին ժողովրդավարության դաս տվեց: Նրանք նման ժողովրդավարության համար պայքարո՞ւմ են: Չեն պայքարում: Այս պահին նրանք Թուրքիային ընդհանրապես չեն հետաքրքրում, և մեր ներքին գործերին խառնվելու ջանք գործադրող ԱՄՆ-ը պետք է դա իմանա, Եվրոպան էլ դա պետք է իմանա: Նախ և առաջ ձեր չափը ճանաչեք»,- հայտարարել է նա:

Էրդողանը նաև անդրադարձել է հետընտրական շրջանում արդյունքները բողոքարկելու գործընթացին: «Այս գործընթացը 3 մակարդակով է իրականացվում, նախ` շրջանային հանձնաժողովն է, հետո` նահանգայինը, Բարձագույն ընտրական հանձնաժողովը: ԲԸՀ-ն է այս գործընթացի տերը: Վերջնական որոշումը միայն նրանք կարող են տալ»,- ասել է նա:

Նշենք, որ ընտրությունների արդյունքում Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում ստացել է 44.33 տոկոս ձայն, իսկ հակառակորդ կուսակցությունը` 30.12, սակայն Էրդողանը պարտվել է իշխանությունների համար կարևորագույն Ստամբուլ և Անկարա նահանգներում: