Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:
Այս մասին հաղորդագրություն է զետեղվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Ցավով հայտնում ենք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը: Նա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուների կողմից ամենասիրված ցուցանմուշներից մեկի՝ Արամ Խաչատրյանի դիմանկարի հեղինակն է»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Էդման Այվազյանը Ծովանկարիչների թագավորական միության, Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ էր: Նա ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում:
1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը:
Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչարտյանի տուն-թանգարան…
2015 թվականին նկարիչը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: