Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան և Ռուսաստանը վիճաբանել են Ադրբեջանում թուրքական ռազմական դիրքի պատճառով: Նրանք համաձայն չեն Ադրբեջանում անկախ ռազմական դիտակետ հիմնելու՝ Անկարայի ցանկության հարցում. հայտնում է Fırat գործակալությունը։
Այս մասին թուրքական աղբյուրը հայտնել է այն բանից հետո, երբ այս ամիս պետությունները պայմանավորվել էին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմը վերահսկելու մասին:
Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են տարածաշրջանում համատեղ կենտրոն հիմնել՝ նոյեմբերի 10-ի հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ պետք է համաձայնության գան դիտարկման մեխանիզմի պարամետրերի շուրջ, սակայն Թուրքիան, որը Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցն է, նույնպես ցանկանում է, որ իր անկախ դիտակետը մեծացնի ազդեցությունը տարածաշրջանում, որը նա համարում է կարևոր սեփական անվտանգության համար:
«Կարծիքի ամենամեծ տարբերությունն այժմ այն դիտակետն է, որը Թուրքիան կստեղծի Ադրբեջանի հողերում,- նշել է թուրքական աղբյուրը:- Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիան չունի անհրաժեշտություն տարածաշրջանում դիտակետ ստեղծելու համար՝ Համատեղ կենտրոնից անկախ: Սակայն, ըստ Թուրքիայի, այդպիսի անհրաժեշտություն կա»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, և որ Թուրքիան ակնկալում է, որ, ի վերջո, փոխզիջման կգա Ռուսաստանի հետ: