|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իրանը մնում է միասնական և վճռականորեն պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մեզ համար կապիտուլյացիան իմաստ չունի. կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։