Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանի Երիտասարդական միությունը ֆեյսբության էջում կրկին դատապարտել է Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու ադրբեջանամետ հայտարարությունը և զորակցություն հայտնել Արցախյան գոյապայքարին: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Միքայել Սահակաշվիլին Արցախի բնակչությանը սեպարատիստ անվանեց։ Միքայել Սահակաշվիլին չի հասկանում, որ նման հայտարարությամբ նա վիրավորում է ոչ միայն Արցախի բնակչությանը, այլ նաև Հայաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի հայությանը, բոլոր վիրահայերին և աշխարհի այլ անկյուններում բնակվող շատ հայերին։
Միքայել Սահակաշվիլին չի հասկանում, որ Արցախը ամբողջ հայության սիրտն է, հայի հզոր ոգու վառ ներկայացուցիչն է ու ամբողջ հայությունն է Արցախը։
Միքայել Սաակաշվիլին պետք է հասկանա, որ Վրաստանի ամբողջականության և Արցախի անկախության հարցի վեկտորները տարբերվում են միմյանցից, և այստեղ կանգնած է պատմական արդարության հարցը։
Սակայն, ցավոք, Սաակաշվիլին չլսեց մեր կոչը՝ «չփորձել օգտագործել այս ամենը պիղծ քաղաքական խաղերում»։ Մենք կհաղթենք, իսկ Սաակաշվիլին արդեն պարտվեց։
Վրաստանի Երիտասարդական Միություն»: