կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 12:58
Առանց Կատեգորիա

Պարետն առաջարկում է մթերային խանութներին ու սուպերմարկետներին առավոտյան ժամերին սպասարկել միայն կենսաթոշակառուներին

Պարետն առաջարկում է մթերային խանութներին ու սուպերմարկետներին առավոտյան ժամերին սպասարկել միայն կենսաթոշակառուներին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկ է ներկայացրել խանութներին, մասնավորապես, նշելով՝

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։