Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է․
«Նոր Սահմանադրություն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն սահմանադրությունը չէ, որ ցանկանում է փոխել։ Նա հայտարարել է, որ առաջնորդվում է «նոր Սահմանադրություն, նոր պետություն» կոնցեպտով։
Եվ, ամենակարևորը, նա նաև խոստովանել է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ ճանապարհը կարող է հաջողության հասնել, կստացվի՝ լավ, չի ստացվի, ինչպես ինքն է ասում՝ մի գեղեցիկ խաչքար կդնեն պետության շիրմաքարին։
Բայց մինչ այդ, Սահմանադրությունը ոչ թե սոսկ իրավական, այլ առաջին հերթին՝ արժեքային, արժեբանական հարթությունում փոխելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կերտել ոչ միայն նոր պետություն, այլ, որքան էլ զարմանալի է հնչում՝ նոր անցյալ։ Նա համարում է, որ Հայաստանի այսօրվա բոլոր ողբերգությունների պատճառը հեռավոր ու վաղ անցյալն է, հետևաբար՝ նոր Սահմանադրությունը փոխելուն զուգահեռ՝ նաև նոր պատմություն է գրում, որն իր պատվերի համաձայն՝ պետք է զերծ լինի բոլոր այն խութերից, որոնցով մեր շրջապատը Հայաստանի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։
Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի նշաձողի իջեցմանը հակադարձ համեմատական կարգով բարձրացրել է սեփական ինքնագնահատականը, իրեն տեղավորում է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ նաև մյուս ժամանակային կատեգորիաների՝ անցյալի ու ապագայի մեջ։ Հենց այդ տրամաբանությամբ է նա փորձում վերաշարադրել պատմությունը, այսինքն՝ մոգոնել նոր անցյալ՝ դառնալով ապագայի՝ նոր պետության սկզբնավորողը։
Նոր Սահմանադրություն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն սահմանադրությունը չէ, որ ցանկանում է փոխել։ Նա հայտարարել է, որ առաջնորդվում է «նոր Սահմանադրություն, նոր պետություն» կոնցեպտով։
Եվ, ամենակարևորը, նա նաև խոստովանել է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ ճանապարհը կարող է հաջողության հասնել, կստացվի՝ լավ, չի ստացվի, ինչպես ինքն է ասում՝ մի գեղեցիկ խաչքար կդնեն պետության շիրմաքարին։
Բայց մինչ այդ, Սահմանադրությունը ոչ թե սոսկ իրավական, այլ առաջին հերթին՝ արժեքային, արժեբանական հարթությունում փոխելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կերտել ոչ միայն նոր պետություն, այլ, որքան էլ զարմանալի է հնչում՝ նոր անցյալ։ Նա համարում է, որ Հայաստանի այսօրվա բոլոր ողբերգությունների պատճառը հեռավոր ու վաղ անցյալն է, հետևաբար՝ նոր Սահմանադրությունը փոխելուն զուգահեռ՝ նաև նոր պատմություն է գրում, որն իր պատվերի համաձայն՝ պետք է զերծ լինի բոլոր այն խութերից, որոնցով մեր շրջապատը Հայաստանի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։
Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի նշաձողի իջեցմանը հակադարձ համեմատական կարգով բարձրացրել է սեփական ինքնագնահատականը, իրեն տեղավորում է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ նաև մյուս ժամանակային կատեգորիաների՝ անցյալի ու ապագայի մեջ։ Հենց այդ տրամաբանությամբ է նա փորձում վերաշարադրել պատմությունը, այսինքն՝ մոգոնել նոր անցյալ՝ դառնալով ապագայի՝ նոր պետության սկզբնավորողը»։