Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ: Այս նախադասությունը կարող էի գրել նաև չակերտների մեջ, քանի որ նամակներով նիստ անցկացնել պարզապես հնարավոր չէ:
Հարցման կարգով կարող են իրականացվել միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, բայց ոչ բուն նիստը: Սա անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Էլ չասեմ, որ Խորհրդի անդամները զրկվում են քվեարկության ենթակա հարցերը քննարկելու հնարավորությունից:
Այսօրվա «նիստի» օրակարգում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2018-2019 ուստարվա կատարողականի հաստատումը, եկամուտների և ծախսերի նախահաշվի հաղորդումը և այլն: Համաձայնվեք, որ անկարևոր հարցերը չէին դրված օրակարգում: Սրանից կարևոր էլ ի՞նչ հարց կարող է լինել Խորհրդի համար:
Եթե հիշում եք, ժամանակին էլ փորձում էին նամակներով լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քվեարկությանը չեմ մասնակցել: Ես «կնոպկա սեղմող» չեմ: Չեմ պատրաստվում մասնակից դառնալ անօրինական և անտրամաբանական գործընթացների:
Նիստը մեյլերով անցկացնելու հիմնական պատճառը վստահաբար այն է, որ Խորհրդի անդամների կեսից ավելիի ներկայությունը դժվար է ապահովել: Բայց եթե Խորհրդի անդամները ժամանակ չունեն Խորհրդի նիստերին մասնակցելու համար, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նրանց տրվում բուհի ամենակարևոր հարցերը լուծելու իրավունքը:
Անհանգստացնողն այն է, ԵՊՀ-ն գտնվում է մի շատ կարևոր շրջափուլում: Առջևում ռեկտորի ընտրություններն են, որով պետք է ավարտվի այս երկարատև անցումային շրջանը: Բայց մի՞թե այդ կարևորագույն հարցերը վստահվելու է ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց: Գուցե ընտրությունն էլ մեյլերով իրականացնեն»: