|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն տեղի կունենա հունիսի 12-ին` ժամը 16:30-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին: