«Գնել Սանոսյան, գյուղի բնակիչները քեզ են սպասում, եկեք էսճանապարհների հետ կապված իրավիճակին պարզաբանում տվեք, եկեք էստեղ երթեւեկեք, տեսեք` հնարավոր ա, պարոն մարզպետ»,-ասում է ակցիայի մասնակիցներից Մուշեղ Պետրոսյանը. հայտնում է News.am-ը։
Նա նաեւ նշեց, որ բնակիչները պահանջում են, որ Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը եւ Վարազդատ Կարապետյանը, նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գան ակցիայի վայր:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ իր ֆեյսբուքյան էջում Ծովակի բնակիչներին հորդորել է բացել ճանապարհը եւ գրել, որ 2020թ․ Ծովակ համայնքի ճանապարհի վերանորոգման խնդիրը լուծվելու է:
Նրանք նշում են, որ հարցին պատասխան չտրվելու դեպքում մեկ շաբաթ փակ կպահեն ճանապարհը: