կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 12:17
Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների պաշտպանը խոհրդակցություններ է ունեցել ՄԻԵԴ-ում

Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ:Խորհրդակցությունները տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Նշվում է՝  հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական դատարանի կողմից ընդգծվել է այս պրակտիկայի և այն շարունակելու կարևորությունը դատարանի համար, ինչպես նաև ընդգծվել է այդ միջնորդությունների բարձր մասնագիտական որակը:

Արման Թաթոյանը նշել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման անկախ գնահատականներ ներկայացնելու փորձը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ու այլ մարմինների համար վերապատրաստումները և հանրային լայն իրազեկման ծրագրերը, որոնք հիմնված են երկրում Եվրոպական դատարանի իրավաբանության արդյունավետ ներդրմանը: