|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։
Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։
Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»:
Տեսանյութում նշվում է՝ Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020. Անառջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցում նշվում է, որ Արցախն առանձնանում է Եվրասիական տարածքի այլ չճանաչված տարածքներից: Մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում նկատվում էր մրցակցություն եւ քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաեւ 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»: