Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի եւ արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
««Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության եւ ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջեւ ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների եւ խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:
Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչեւ ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն եւ հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:
Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական եւ քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի եւ անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:
«Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել եւ ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»։