|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ուզբեկստանը ժամանակավորապես դեղագործական արտադրանքի արտահանման արգելք է սահմանել՝ երկրում COVID-19 կորոնավիրուսով դեպքերի թվի ավելացման պատճառով, շաբաթ օրը հայտնել է երկրի նախարարների կաբինետին կից շտաբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մարտի 15-ին Ուզբեկստանում հայտնաբերվել է հանրապետությունում COVID-19-ի առաջին դեպքը: Շաբաթ օրը գրանցված դեպքերի թիվը կազմել է 15 896, մահացել է 80 պացիենտ, 9003-ը ապաքինվել է: Այժմ բուժում է անցնում COVID-19-ով 6813 պացիենտ, որոնցից 70-ը՝ ծանր վիճակում, 11-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Օպերշտաբի տվյալներով՝ որոշակի տեսակի դեղագործական արտադրանքների արտահանումն իրականացվում է բացառապես կորոնավիրուսի դեմ պայքարի հանրապետական հատուկ հանձնաժողովի որոշմամբ:
Շտաբի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստի-ին բացատրել է, որ այդ միջոցը ձեռնարկվել է ներքին դեղագործական շուկայում գների եւ ապրանքների մատակարարման կայունացման համար Ուզբեկստանում COVID-19 ունեցող հիվանդների թվի աճի պատճառով: