|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Նորվեգիան որոշել է դադարեցնել ՆԱՏՕ-ի զորավարժությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Զորավարժություններին պետք է մասնակցեր 10 երկրներից մոտ 14 000 զինծառայող:
Նորվեգիացի զինվորականները հայտարարել են, որ մանեւրները, որոնք պետք է տեւեին մարտի 2-18-ը, պետք է ամենաինտենսիվ փուլ մտնեին մարտի 12-ին:
«Մենք ցանկանում ենք պահպանել արդյունավետ աշխատելու մեր ունակությունը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Ռունե Յակոբսենը՝ հայտարարելով զորավարժությունների վաղաժամ ավարտի մասին:
Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 277 դեպք: