Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրիայի նավթի նախարար Բասամ Թուման հայտարարել է, որ երկրի նավթի պաշարների 90 տոկոսը գտնվում է ԱՄՆ-ի կողմից գրավված սիրիական տարածքներում:
«Ամերիկացիները և նրանց հետևորդները նման են ծովահենների, որոնք հարձակվում և թալանում են Սիրիայի նավթային հարստությունը»,- սիրիական «Ալ Ահբարիա» հեռուստաընկերությանն ասել է սիրիացի նախարարը:
Նա նշել է, որ Սիրիայում նավթարդյունաբերությանը հասցված ուղղակի կամ անուղղակի վնասը գերազանցել է 92 միլիարդ դոլարը:
«Այն, ինչ մինչ այժմ տեղի է ունեցել սիրիական պատերազմի ընթացքում, նմանօրինակը չի եղել որևէ երկրում՝ մեր ազգային հարստությունը թալանելու և, միևնույն ժամանակ, արտահանման ապրանքների մուտքը մեր երկիր արգելափակելու տեսանկյունից»,- ասել է Բասամը:
Սիրիայի նավթի նախարարը վկայակոչել է ամերիկյան Wall Street Journal-ի մի հոդված, ըստ որի՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Իսրայելը հարձակվել է Սիրիա ուղևորվող 12 նավթատար բեռնատարների վրա:
Նախարարը հավելել է, որ «նավթային հատվածն ընտրվել է որպես սիրիական տնտեսության եկամտի հիմնական աղբյուր»:
Մարտի 5-ին Ռուսաստանի և Սիրիայի համակարգող շտաբը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որում արևմտյան երկրները մեղադրվեցին Սիրիայի բնական պաշարները թալանելու մեջ:
«Արևմուտքի իրական նպատակը ոչ թե Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելն է, այլ այս երկրի ազգային հարստությունը թալանելը»,- նշել էր ռուս-սիրիական շտաբը:
2017 թվականին Սիրիայում ԱՄՆ-ի պաշտպանյալ ԴԱԻՇ (ISIS) ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո ամերիկացիները փոխել են մարտավարությունը և այդ ժամանակից սկսել են սիրիական նավթ արդյունահանել և գողանալ:
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սիրիայի թալանն արդարացնելու համար հայտարարել է, որ քուրդ աշխարհազորայինների հրամանատարը («Սիրիայի ժողովրդավարական ուժեր») պայմանագիր ունի ամերիկյան նավթային ընկերության հետ:
Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ արևմտյան և հյուսիսարևելյան Սիրիայի ամերիկամետ զինյալները և ահաբեկչական տարրերը, նավթ թալանելուց բացի, այլ նպատակներ չեն հետապնդում, և նրանց անօրինական ներկայությունը պետք է դադարեցվի: