«Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչներ կան տարբեր երկրներում, նրանց ազդեցության երկրները չեն սահմանափակվում Մերձավոր Արևելքով: «Հեզբոլլահ»-ի ցանցի ներկայացուցիչներ հայտնաբերվել են, օրինակ, Ադրբեջանում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամետի` ահաբեկչության դեմ պայքարի գծով կոորդինատոր Նաթան Սեյլսը:Այսմասին հաղորդում է РИА Новости-ն:
«Հեզբոլլահ»-ի ցանցը չի սահմանափակվում Մերձավոր Արևելքով: «Հեզբոլլահ»-ը ակտիվ է գործում Ադրբեջանում, Բուլղարիայում, Կիպրոսում, Նիգերիայում, Պանամայում, Թայլանդում»,-ասել է նա: