կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 19:51
Քաղաքական

ՍԴ որևէ դատավոր վաղաժամ թոշակի գնալու դիմում չի ներկայացրել

ՍԴ որևէ դատավոր  վաղաժամ թոշակի գնալու դիմում չի ներկայացրել

Փետրվարի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ՝ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզաոյանին  ՍԴ որևէ դատավոր  վաղաժամ թոշակի գնալու դիմում չի ներկայացրել։ Այս մասին Yerkir.am-ին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։

Փետրվարի 27-ին լրանում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգին անցնելու վերջնաժամկետը, ըստ որի՝ երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եթե մինչ այս օրը  հրաժարական տային, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Խոսքը ավելի քան 600 միլիոն դրամ գումարի մասին է։ 

Ավելի վաղ  ԱԺ-ը 75 կողմ և 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Այն հաստատվել էր նաեւ Հայաստանի նախագահի կողմից։