Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանն ոչ թե Թբիլիսիում կանցկացվի, այլ Ստրասբուրգում. գրում է 360tv.ru-ն՝ մամուլի ասուլիսում Վրաստանի ԱԳ ղեկավար Դավիթ Զալկալիանիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նախարարի պնդմամբ՝ համապատասխան որոշումը կայացվել է Ստրասբուրգում:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահության շրջանակում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանը մայիսին պետք է անցկացվեր Թբիլիսիում, բայց անորոշություն էր ստեղծվել Ռուսաստանի պատվիրակության, այդ թվում՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` նստաշրջանին հնարավոր մասնակցության վերաբերյալ:
Պատճառն այն է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ այցելել է Վրաստանի պնդմամբ, «Ռուսաստանի կողմից զավթված տարածքներ» համարվող Աբխազիա և Հարավային Օսիա՝ այդպիսով խախտելով Վրաստանի` «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով տուգանք կամ ազատազրկում է նախատեսվում` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսպիսով, Լավրովի ակնկալվող այցը կստեղծի «խառնաշփոթ իրավիճակ». մի կողմից՝ վրացական իշխանություններն, ըստ օրենքի, կպարտավորվեն կալանավորել նրան, իսկ մյուս կողմից՝ դա անելն անհնար է՝ Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների պատճառով:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ Լավրովը նախօրեին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանից առաջ իրեն հարցերի տալու փորձ անող վրացի լրագրողներին կոպիտ խոսքեր էր ասել՝ շեշտելով. «Դուք հիվանդ եք, աղջիկնե´ր»:
Վրացի լրագրողները ցանկացել էին իմանալ, թե արդյոք Ռուսաստանի արտգործնախարարը կժամանի՞ Թբիլիսի ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու համար:
Ավելի ուշ դեպքին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ վրացի լրագրողները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա ու կից լուսանկարներ էր հրապարակել: