|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաշինգտոնի հայկական մեծ համայնքի անդամները միացել են ՀՅԴ Ամերիկայի Երիտասարդական միությանը և Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև պահանջում են արդարադատություն Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում 1988-1992 թվականներին տեղի ունեցած ջարդերի համար` միաժամանակ իրենց ձայնը բարձրացնելով`անկախ Արցախի ազատության և անվտանգության ապահովման համար:

Այս տարվա բողոքի ակցիայի ժամանակ նշվեց նաև 26-ամյա հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը, որին 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնով սպանել և գլխատել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Դեպքը տեղի եր ունեցել ՆԱՏՕ-ի` Հունգարիայում անցկացվող թրեյնինգի ժամանակ: Հունգարիայում իր պատժի ընդամենը մի մասը կրելուց հետո նրան 2012 թվականին հանձնել էին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին անմիջապես ներում շնորհեցին, մեծարեցին և գովաբանեցին: Այսօր Սաֆարովը Ադրբեջանում ազգային հերոս է համարվում:

Մասնակիցները մտահոգություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա ճնշում գործադրող Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնք կոչ են անում հողերը հանձնել հանուն ապագա «կամքի արտահայտության» (expression of will), որը Արցախի կարգավիճակին է վերաբերում: